Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը հաստատել է ՌԴ կողմից Հայաստանին տրամադրած պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման 90 մլրդ դրամի ծրագիրը:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունում, ծրագրի նպատակն է խթանել ՀՆԱ աճը տնտեսվարող սուբյեկտների վարկային պահանջարկը մասնակիորեն բավարարելու միջոցով:
Ծրագիրը նախատեսում է բյուջետային վարկերի տրամադրում ըստ հետեւյալ բաղադրիչների` ֆինանսաբանկային համակարգի վարկավորում` 60,5 մլրդ դրամ, փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարկավորում` 6,4 մլրդ դրամ, համակարգաստեղծ կամ խոշոր ենթակառուցվածքների գործունեությունն ապահովող տնտեսվարող սուբյեկտների վարկավորում` 23,1 մլրդ դրամ:
24 մլրդ-ական դրամ ուղղվելու է Սպիտակի երկրաշարժի գոտում 2009 եւ 2010թթ. վերականգնողական աշխատանքներին:
ՀՀ կառավարությունը 60,5 մլրդ դրամ կհատկացնի ֆինանսաբանկային համակարգին
1 կարծիք to “ՀՀ կառավարությունը 60,5 մլրդ դրամ կհատկացնի ֆինանսաբանկային համակարգին”
Թողնել կարծիք





June 20th, 2009 @ 19:49
Hi, this is a comment.
To delete a comment, just log in and view the post's comments. There you will have the option to edit or delete them.