“Յունիբանկ”-ում մեկնարկել է լայնածավալ հիփոթեքային եւ բիզնես-վարկավորման նոր ծրագիր

/PanARMENIAN.Net/ “Յունիբանկ”-ը հայտարարում է հիփոթեքային եւ բիզնես-վարկավորման նոր ծրագրերի իրականացման մասին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ծրագրի համաձայն, բանկը վերսկսում է հիփոթեքային լայնածավալ վարկավորում ե’ւ առաջնային, ե’ւ երկրորդային շուկայում: Անշարժ գույքի ձեռքբերման եւ վերանորոգման նպատակով հիփոթեքային վարկերը բանկը տրամադրում է առավելագույնը 10 տարի ժամկետով եւ 20-22% տարեկան տոկոսադրույքով: Անշարժ գույքի ձեռքբերման համար նվազագույն կանխավճարը սահմանված է 30%: Հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը կազմում է 100 000 ԱՄՆ դոլար:
Ծրագիրն ընդգրկում է ինչպես Երեւանը, այնպես էլ հանրապետության մարզերը:
Հաշվի առնելով բանկային վարկի նկատմամբ ձեռնարկությունների ներկայիս մեծ պահանջարկը` “Յունիբանկ”-ը մշակել է նաեւ փոքր եւ միջին ձեռներեցության աջակցման նոր ծրագիր, որն ընդգրկում է արտադրության, առեւտրի, սպասարկման ոլորտները, տրանսպորտը, գյուղատնտեսությունը եւ այլն: Ծրագրի շրջանակներում ՓՄՁ-երին բանկը տրամադրում է մինչեւ 5 տարի մարման ժամկետով եւ 20-24% տարեկան տոկոսադրույքով վարկեր: Վարկերի առավելագույն գումարը կազմում է 200 000 դոլար:

1 կարծիք to ““Յունիբանկ”-ում մեկնարկել է լայնածավալ հիփոթեքային եւ բիզնես-վարկավորման նոր ծրագիր”

  1. admin
    July 4th, 2009 @ 11:52

    Aenean facilisis interdum nibh vel porttitor. Quisque quam libero, eleifend quis malesuada sit amet, imperdiet at ligula. Mauris vitae aliquet erat. Nam sodales scelerisque bibendum? Praesent tincidunt ipsum nec mi faucibus ultricies. Sed mi nunc, tincidunt lobortis tincidunt at, tristique in elit. Phasellus eget nisl urna, vitae dignissim tellus. Nam tempus magna ac nisi pharetra ut molestie sem facilisis. Aliquam erat volutpat. Vivamus congue faucibus porta metus.

Թողնել կարծիք